Ընկերության մասին
“Agdastrans” ընկերությունը ուրախ է ողջունել ձեզ իր կայքում:
Հմուտ մասնագետների և ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում եզակի հնարավորությունների շնորհիվ` “Agdastrans” տրանսպորտային ընկերությունը իր գոյության կարճ ժամանակաընթացքում կարողացավ ձեռք բերել բազմաթիվ սպառողների վստահությունը:
“Agdastrans” ընկերությունը մասնագիտացված է Թուրքիայից, Եվրոպայից, Ռուսաստանից և Ուկրաինայից դեպի Հայաստան և ետադարձ ավտոմոբիլային բեռափոխադրումներում: Մենք գիտակցում ենք, թե որքանով է կարևոր արդյունավետությունը և անվտանգությունը բեռամատակարարման ընթացքում, այդ իսկ պատճառով հմուտ մասնագետներից կազմավորված անձնակազմը կարող է ապահովել ամենաբարձր որակի ծառայությունների մատակարարումը ամենակարճ ժամկետներում և հաճախորդների համար նվազագույն ծախսերով:
Ողջ փոխադրման ընթացքի ժամանակ մեր փորձառու անձնակազմը իրականացնում է մշտական հսկողություն բեռի տեղափոխման ընթացքի նկատմանբ: Ցանկացած ժամանակ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ վիճակում է ձեր բեռը և որտեղ է այն գտնվում: Բեռամատակարարման ոլորտում ծառայությունների լայն տեսականին թույլ է տալիս մեզ լավագույն լուծումներ առաջարկել բոլոր մեր սպառողնեին: